Կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը
«Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱԱԾ մամուլի կենտրոնին։
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով, որով նաև մեղադրվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Վանիկ Ասատրյանը 2017 թվականին ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
VERELQ-ը հայտնել էր, որ հունիսի 27-ին կալանավորվել է ընտրակաշառք բաժանելու գործող որպես մեղադրյալ ներգրավված ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մետրիմը համարվող Աբրահամ Մանուկյանը 2012 թվականին ԱԺ պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: