Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս։
Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում հրապարակելով տեսանյութ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը կնքվել է 2020 թ մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման և հաստատման երկար ճանապարհ: Նախ լինում է միջգերատեսչական և տեխնիկական բնույթի այլ համաձայնեցումներ, որին հետևում է ՌԴ նախագահի հրամանագիր: ՌԴ նախագաhի հրամանագիրը եղել է 2019թ. օգոստոսին, որից հետո դաշնային ռազմատեխնիկական ծառայությունը (ФС ВТС) հաստատում է և թույլատրում կնքել պայմանագիր ընկերությունների միջև տաս տարի ժամկետով: Դրանից հետո էլ ամեն տարի այդ պայմանագիրը պետք է երկարացվի համապատասխան պայմանների ապահովման դեպքում միայն: