24.11.2024
Ուժեղացված ստուգայցեր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններում. 931 խախտում՝ մեկ օրում
prev Նախորդ նորություն

Հուլիսին Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը (տեսանյութ)

Հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը: Այս մասին InfoPort.am-ի թղթակցին լրագրողական շրջայցի ժամանակ հայտնել է ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն (նախկին զինվորական):


Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020 թ մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման և հաստատման երկար ճանապարհ: Նախ լինում է միջգերատեսչական և տեխնիկական բնույթի այլ համաձայնեցումներ, որին հետևում է ՌԴ նախագահի հրամանագիր: ՌԴ նախագաhի հրամանագիրը եղել է 2019թ. օգոստոսին, որից հետո դաշնային ռազմատեխնիկական ծառայությունը (ФС ВТС) հաստատում է և թույլատրում կնքել պայմանագիր ընկերությունների միջև տաս տարի ժամկետով: Դրանից հետո էլ ամեն տարի այդ պայմանագիրը պետք է երկարացվի համապատասխան պայմանների ապահովման դեպքում միայն:


Եվ այս ամենը հատկապես հետաքրքիր է նրանով, որ բոլոր փաստաթղթերը ստացվել են այնպիսի ժամանակում, երբ ըստ մամուլում եղած տեղեկությունների ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը ՌԴ-ում ուներ մեծ խնդիրներ և Ռուսաստանում persona non grata էր հայտարարվել:



Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։


«Արտադրության առաջին փուլում AK103 ավտոմոտների պահեստամասերը ստանալու ենք և ամբողջ տեխնոլոգիական շղթայով հավաքվելու է այս արտադրամասում ՝ մինչև բեռնումը։ Առաջին փուլից հետո, կսկսենք երկրորդ փուլը, որը ենթադրում է հավաքման համար անհրաժեշտ պարզ դետալների արտադրությունը տեղում՝ կրկին ռուսական տեխնոլոգիայիով»,- պատմեց Գարդիենկոն: Բոլոր փուլերը ունեն իրենց համապատասխան հաստատումն ու փաստաթղթավորումը, ընկերությունը մշտական պետք է ապահովի տեխնիկական և այլ պայմանները: Նա շեշտեց, որ գործարարնի հզորությունը թույլ է տալիս ունենալ տասնյակ հազարների հասնող արտադրական ծավալներ։


Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղ․ ներգրավվելու են հիմնականում ՀՀ ԶՈՒ-ում ծառայած պահեստազորի սպաներ, ովքեր ունեն զենքի հետ վարվելու փորձ։ «Նրանք և՛ պետք է հավաքեն, և՛ ստուգեն, և՛ վերահսկեն գործընթացը»,- նշեց մեր զրուցակիցը։ Այդ մասնագետները արդեն ընտրված են:


Նշեք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին և դեռևս եզակի դեպք է, երբ 0-ից մասնավոր ընկերության կողմից արտադրվելու են նոր սերնդի ինքնաձիգներ։ Այս գործարանի հիմնման աշխատանքները սկսվել են մոտ երկու տարի առաջ, լրիվ զրոյից կիսավեր շինությունից հասել են ամենաբարձր մակարդակի ապահովման:


«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ ներկայացուցիչ Լևոն Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ արտադրամասում տեղակայված բոլոր հատուկ սեղանները ու սարքավորումները, որոնք օգտագործվելու են բուն արտադրության պրոցեսում, պատրաստված են Հայաստանում ընկերությանը ռուսական կողմից տրված տեխբնութագրերի հիման վրա։ «Արտադրամասի տարածքի զինված է անվտանգության համակերգերով և վանդակաշարերով»,- նշեց մեր զրուցակիցը:


 


Անվտանգության համակարգերը՝ շարժման տվիչները, անվտանգության տեսախցիկներն ու հակաառևանգման համակարգերը, անբողջությամբ համապատասխանում են նման արտադրության համար ՀՀ օրենքներով սահմանված բոլոր պահանջներին։


Մեր զրուցակիցները նաև նշեցին, որ մոտ ապագայում նախատեսում է սկսել տեղական պահանջներին համապաասխան գիշերային ջերմատեսիլ տեսադիտարկման սարքերի արտադրություն, որոնց նախագծման համար ինժեներներն աշխատել են առաջնագծում, ՀՀ ԶՈւ-երի զորամասերում ուսումնասիրվել և քննարկել են մարտավարատեխնիկական բնութագրերը, հաշվի են առնվել մեր սահամններն ու տարածքային առանձնահատկությունները։


Կոնցեռնի նախագծերից է նաև Աբովյան քաղաքում 2 խոշոր վերանորոգման ցեխերի ստեղծումը, որոնցից յուրաքանչյուրը մոտ 8 հազար ք/մ է։ «Կա 3-4 հիմնական ուղղություն՝ զենքի հավաքում, ավտոմոբիլային տեխնիկայի կապիտալ վերանորոգում՝ ռուսական և սովետական տեխնոլոգիայով՝ իրենց փաստաթղթավորմամբ, տանկային տեխնիկայի վերանորոգում, զենքի արտադրություն և հավաքում, ինչպես նաև տարբեր տրամաչափերի փամփուշտների արտադրություն»,- նշեց Գարդիենկոն: Այս տարվա հուլիս ամսին կսկսվի նաև այս գործարանային համալիրի շինարարական աշխատանքները:


Փամփուշտների և զենքի արտադրությամբ զբաղվելու է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն։ Արտադրության համար կիրառվում են ամենաարդիական նոր տեխնոլոգիաներ, որոնք ընկերությունն արդեն ունի: Արտադրվելու են մի քանի տեսակի փամփուշտներ:



Աղբյուրը տեղեկացնում է, որ անգամ կորոնավիրուսի տարածման պայմաններում Ռուսաստանից վերջնական և ամբողջական համաձայնություններն ու թույլտվությունները ձեռնարկության գործարկման համար ստացվել են: InfoPort.am-ի թղթակիցը հնարավորություն է ունեցել անձամբ տեսնել և ուսումնասիրել վերը նշվածի նախագծերի համապատասխան փաստաթղթերն ու սարքերի մոդելների մշակումները, որոնք սակայն գաղտնիությունից ելնելով չենք կարող հրապարակել: