24.11.2024
ՄԱԿ-ում տարածվել է Ժնևի կոնվենցիաների արձանագրությունների կատարման մասով Արցախի զեկույցը
prev Նախորդ նորություն

Պատրիարք Կիրիլը կոչ է արել Թուրքիային պահպանել Սուրբ Սոֆիայի թանգարանի կարգավիճակը

Ես ապավինում եմ Թուրքիայի կառավարության խոհեմությանը: Սուրբ Սոֆիայի չեզոք կարգավիճակի պահպանումը, որը քրիստոնեական մշակույթի մեծագույն գլուխգործոցներից մեկն է, տաճար-խորհրդանիշ է միլիոնավոր քրիստոնյաների համար ամբողջ աշխարհում, կծառայի հետագա զարգացմանը Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև, միջկրոնական խաղաղության եւ համերաշխության ամրապնդմանը: Այս մասին ասված է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հատուկ հայտարարության մեջ, որով նա կոչ է անում Թուրքիայի իշխանություններին պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի՝ թանգարանի կարգավիճակը:


«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, նա նշել է, որ Սուրբ Սոֆիան, որը կառուցվել է VI դարում՝ ի պատիվ Քրիստոսի, շատ բան է նշանակում ամբողջ ուղղափառության համար և այն հատկապես թանկ է Ռուս Ուղղափառ եկեղեցու համար։


«Ռուսաստանի և Կոստանդնապոլսի հարաբերությունները պատմության ընթացքում տարբեր են եղել․ երբեմն շատ բարդ ժամանակաշրջաններ են եղել, սակայն ռուս ժողովուրդը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ցավով և վրդովմունքով է ընկալել և ընկալում Պոլսո եկեղեցու հազարամյա հոգևոր ժառանգությունը նվաստացնելու կամ ոտնահարելու ցանկացած փորձ: Սուրբ Սոֆիային սպառնալիքը սպառնալիք է ողջ քրիստոնեական քաղաքակրթության և հետևաբար նաև մեր հոգևորականության և պատմության համար: Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության պարտականությունն է հավասարակշռություն պահպանել, հարթել հակասությունները հասարակության մեջ և ոչ թե սրել, նպաստել մարդկանց միավորմանը և ոչ թե նրանց պառակտմանը»,- շեշտել է պատրիարք Կիրիլը։


Նա նաև հավելել է, որ այն, ինչ կարող է տեղի ունենալ Սուրբ Սոֆիայի հետ, խորը ցավ է առաջացնում ռուս ժողովրդի մոտ: