Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում
Հունիսի 27-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում: Նրանցից 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Տնային ինքնամեկուսացման ցուցում ունի ՇՄ 969 քաղաքացի: 214-ի մոտ առկա է հիվանդության դրական ախտորոշում՝ անախտանիշ ընթացքով: Վերջիններիս հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 249 բնակիչ։ 33 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Մարզում արձանագրվել է մահվան 18 դեպք։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4114 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 26-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2760 նմուշառման հետազոտություն։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շիրակի մարզպետարանը: