24.11.2024
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել. ընդհանուր դեպքերի թիվը 115 է
prev Նախորդ նորություն

Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղպաշտպանության ծառայության 11 բուժաշխատող

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակներում, ԵՄ Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով, մարդասիրական առաքելության շրջանակներում Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատող:


Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:


Բժշկական անձնակազմին օդանավակայանում դիմավորել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը:


Առաքելությունը Հայաստանում գործունեություն կծավալի երեք շաբաթ: