24.11.2024
Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարան
prev Նախորդ նորություն

Համայնքը «սիրելու» նուրբ արվեստը. Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում կիսվել է ԱԱԾ կողմից այսօր տարածած հայտարարությունով, որը վերաբերում է Առինջի համայնքապետին ու գրել.


«Համայնքը «սիրելու» նուրբ արվեստը. մոտ 4 միլիարդ դրամանոց հողակտորը գնում ես 156 անգամ պակաս գնով եւ հագնում բարեգործի քղամիդ»,- գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ ԱԱԾ բացահայտման՝ Առինջ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակավայրերի նպատակային նշանակության և այլ արտադրական նշանակության հողերից ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները փոխադրվել են գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի (արոտ), ինչի հետևանքով նվազեցվել է նշված հողերի կադաստրային արժեքը՝ 3.967.548.000 (երեք միլիարդ ինը հարյուր վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամից դառնալով 25.340.000 (քսանհինգ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ՝ այդ կերպ հնարավորություն տալով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը համայնքապատկան ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները ձեռք բերել զգալիորեն ցածր գնով: