4.05.2025
Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել. պաշտպան
prev Նախորդ նորություն

Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը հունիսի 25-ից արձակուրդ են վերցրել: Նրանք գտնվում են արձակուրդում:


Այդ մասին տեղեկատվությունը հաստատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ այս պահին ՍԴ նախագահի պարտականությունները կատարում է Ալվինա Գյուլումյանը:


Ղազարյանը չգիտի, թե ե՞րբ արձակուրդից կվերադառնա Թովմասյանը, քանի որ «դատավորները իրենք են որոշում իրենց աշխատանքային գրաֆիկը»:


Նշենք, որ հունիսի 25-ին պաշտոնական տեղեկագրում հրապարակվել և այսօրվանից ուժի մեջ են մտել ՀՀ Սահմանադրության փոփոխությունները, համաձայն որոնց պաշտոնանկ են արվել ՍԴ երեք դատավորներ: ՍԴ նախագահի պաշտոնում դադարեցվել է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը։


 

ԱԺ-ն չի կարող իրեն վերապահել իշխանության թևերին պատկանող գործառույթները. «Ժառանգություն»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով