22.11.2024
Կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Էրեբունիում
prev Նախորդ նորություն

ՔԿՀ-ների 33 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս

Հունիսի 16-ի դրությամբ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի աշխատակիցների (ծառայողների) շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք հայտնաբերվել և հաստատվել է 33 անձանց մոտ։


Այդ մասին հայտնել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ նշելով, որ 33 աշխատակիցներից 19-ն արդեն իսկ ապաքինվել և վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը։


«Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում առկա է նման հիվանդությամբ 1 դատապարտյալ («Կոշ» ՔԿՀ), որն այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում», - ասել է նա, հայտնում է Պանորաման։


Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան կենտրոն», «Կոշ», «Սևան», «Աբովյան», «Հրազդան», «Արմավիր» ՔԿՀ-ներում։ Փաստացի, Հայաստանի 12 ՔԿՀ-ներից ութում եղել են վարակակիրներ։