23.11.2024
Միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր. նախարարը՝ հակահամաճարակային շարժման մասին
prev Նախորդ նորություն

ՍԱՏՄ լայնամասշտաբ ստուգայցերը շարունակվում են. հայտնաբերվել են խախտումներ

Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային սննդի կետերում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր էլ շարունակել է ստուգել պարետի որոշումների կատարման գործընթացը:


Երեւանի Էրեբունի վարչական շրջանում կատարված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ հիմնականում կապված ջերմաչափման եւ ախտահանման մատյանների թերի լրացման, խանութներում հաճախորդների միջեւ սոցիալական հեռավորության պահպանումն ապահովելու համար նախատեսված գծանշման, ախտահանման ոչ պատշաճ միջոցների օգտագործման հետ:


Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումներով սահմանված պահանջների պահպանումը հակահամաճարակային պայքարի կարեւորագույն բաղադրիչ է:


Խախտումների մասին տեղեկատվությունը կներկայացվի պարետատուն: