23.11.2024
Գագիկ Ծառուկյանին կտանեն ԱԱԾ. աղբյուր
prev Նախորդ նորություն

Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ. Ծառուկյանին տանում են հարցաքննության

Այս պահը սարքած է, քաղաքական է, ուզում են ճնշում գործադրեն: Բայց ես հայտարարում եմ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Այս մասին իր առանձնատանը խուզարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Բարգվաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:


«Ինչ ուզում է սարքեն, չոռը մարդուն չի կպնելու: Պատրաստ եմ ամեն ինչի: 2015-ին ամեն ինչ առաջարկել են՝ չեմ համաձայնվել, այսօր էլ առաջարկել են՝ չեմ համաձայնվել: Այսօր մարդիկ իրենց տեղում չեն, և ամեն ինչ ձախողված է: Ամեն ինչ այսօր ի վնաս ժողովրդի է»,- ասաց նա:


Նրա խոսքով, քաղաքական ճնշման նպատակն այն է, որ «ձայները կտրեն», բայց ոչ ոք չի կտրելու:


«Տանելու են, բոլորն էլ պատրաստ են... պատրաստ ենք, որ նստացնեն էլ, դրա համար պատասխան են տալու»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ գնում է հարցաքննության:


VERELQ-ը հիշեցնում է, իրավապահները առավոտվանից Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանն են, խուզարկություն են իրականացնում: ԲՀԿ-ականների գնահատմամբ այդ գործողություններն ապօրինի են, որոնց գնահատական պետք է տան նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կառույցները: