Հայաստանն այսօր միացել է այս ալիանսին. Սուրեն Սարգսյան
Հայաստանն այսօր միացել է այս ալիանսին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` տեղադրելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թվիթրյան էջում կատարած գրառումը:
«Մերոնք պաշտոնապես դեռ չեն հայտարարել: Չինաստանն այս ալիանսը համարում է լուրջ հակաչինական կառույց: Հիմա ինձ հետաքրքիր է: Եթե ալիանսը հակաչինական հայտարարություն է տարածում, մենք դրա տակ ստորագրում ե՞նք», - նկատում է Սարգսյանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թվիթրյան էջում տեղադրված է հետևյալ գրառումը.
«Մենք շնորհավորում ենք Հայաստանին, որ դարձավ այն 29 երկրներից մեկը, որոնք միացել են Միջազգային կրոնական ազատությունների դաշինքին, որը հիմնադրվել է այս տարվա փետրվարին, բարձրացնելու և համակարգելու համար նմանատիպ կառավարությունների ջանքերը` բոլորի համար պաշտպանելու կրոնի կամ հավատքի ազատությունը»:
Սուրեն Սարգսյանի գրառման տակ արված մեկնաբանություններում նշվում է, որ աս դաշինիքի հանդիպումները սկսվում են հակաչինական կոշտ հայտարարություններով և այն պաշտպանում է Չինաստանում բնակվող ույղուրների իրավունքները: