23.11.2024
Քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն ու հետագա ծրագրերը
prev Նախորդ նորություն

Այսօր Հայաստանը չունի ԱԱԾ, բոլոր կառույցների ղեկավարը Փաշինյանն է. Վանեցյան

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը ազգային անվտանգության սպառնալիք է: Մարդ, որը չունի կառավարման, անվտանգության մարմիններում աշխատելու փորձ, տիրապետելու է շատ մեծ տեղեկության, պետք է արագ և օպերատիվ որոշումներ կայացնի տարբեր հարցերով։  Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդաշարի եթերում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:


«Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք։ ԱԱԾ-ն միայն տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործութունների դեմ պայքարը չէ, այն ունի ավելի լուրջ խնդիրներ՝ հետախուզությունը, հակահետախուզությունը, դրա համար պետք է ունենալ մասնագիտական երկարամյա փորձ և հմտություններ»,– նշել է Վանեցյանը:


Անդրադառնալով այն հարցին, թե այս նշանակմամբ փորձ է արվում թուլացնել ռուսական ազդեցությունն ԱԱԾ-ում, Վանեցյանը չի համաձայնել այդ պնդման հետ՝ նշելով, որ ԱԱԾ-ի վրա երբևիցե չի եղել ռուսական ազդեցություն և դա կեղծ պնդումներ են։   


«Այդ կողծ պնդումները քաղաքացիական հասարակության մի քանի հոգու կողմից են արվում, որոնք տարբեր հիմնադրամներից, տարբեր երկրներից ֆինանսավորում են ստացել Հայաստանում հակառուսական քարոզչություն տանելու համար։ Նրանցից շատերը այսօր իշխանության մեջ են։ Նրանք ուղղակի կատարում են իրենց պատվիրատուների հանձնարարությունը», - հայտարարել է Վանեցյանը։


Նա նաև հավելել է, որ ԱԱԾ-ն պետք է լինի քաղաքականությունից դուրս, և երբ կառույցը սկսեց ծառայել օրվա իշխանություններին՝ կունենանք լրջագույն խնդիրներ։


«Այսօր Հայաստանը չունի ԱԱԾ, այդ ծառայության տնօրենը, ինչպես և ոստիկանության և մյուս կառույցների ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նա անմիջականորեն խառնվում է այդ մարմինների գործերին։ Չի կարող վարչապետն այդքան խորը մտնել և ցուցումներ տալ։ Շատ եմ ցավում ԱԱԾ-ի համար, իմ նախկին գործընկերների համար... այսօր ԱԱԾ-ն Փաշինյանը փորձում է սարքել իր քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործիք։ Համոզված եմ, որ իմ նախկին գործընկերները կփորձեն զերծ մնալ այդ պրոցեսից»։