Եթե մեզ պարտադրվի ընտրություն Իրանի կամ ԱՄՆ/Իսրայելի միջև՝ պետք է ընտրենք Իրանը. քաղաքագետ
Եթե մեզ պարտադրվի ընտրություն Իրանի կամ ԱՄՆ/Իսրայելի միջև, մենք պետք է ընտրենք Իրանը: Սա կլինի ամենապրագմատիկ և միակ ճիշտ որոշումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Սակայն քանի նման ընտրության առջև մեզ չեն կանգնեցրել, մենք պետք է բոլորի հետ հարաբերություններ ունենանք ճիշտ այնպես, ինչպես Իրանը ունի սերտ հարաբերություններ Բաքվի հետ և ինչպես Մոսկվան ունի սերտ հարաբերություններ Անկարայի հետ:
Լրիվ այլ հարց է պրագմատիկ և խոհեմ արտաքին քաղաքականության վարումը, որը հիմնականում լինում է գործող իշխանությունների բացառիկ իրավունքը և/կամ տապալումը:
Ինչ վերաբերում է Թեհրանում տեղի ունեցած ակցիային, ապա կարծում եմ դա մեր իշխանության թերացումն է եղել, որ ճիշտ չենք աշխատել մեր իրանցի բարեկամների հետ` ներկայացնելու Թել Ավիվոմ ռեզիդենտ դեսպան ունենալու անհրաժեշտությունը:
Հա, մի բան էլ: Բիոլաբորատորիաները բացեք նաև Իրանի մասնագետների համար»,- գրել է Սարգսյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ մի խումբ ուսանողներ նախօրեին Թեհրանում ՀՀ դեսպանատան դիմաց այրել են Իսրայելի դրոշը և կոչ արել Հայաստանի իշխանություններին վերանայել Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը։ Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են պաստառներ որոնց վրա գրված է եղել «Իսրայելի հետ համագործակցության գինը շատ ծանր է լինելու»: