23.11.2024
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը դիմելու է դատախազություն
prev Նախորդ նորություն

Մանվել Գրիգորյանը գիտակցության է եկել, բայց վիճակը ծանր է

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը գիտակցության է եկել, սակայն շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:


Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ նրա վիճակը գնահատվում է ծանր:


«Ունի շնչառական դժվարություններ, երիկամների, նաև սիրտ-անոթային հիվանդությունների խնդիր ունի: Բավականին ծանր է եղել վիճակը, բարեբախտաբար, տանը մարդ եղել է ու կարողացել են տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է», - նշել է փաստաբանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 15-ին Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց ու նա ազատ արձակվեց։