11.07.2025
Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՀՀ ոստիկանապետը
prev Նախորդ նորություն

Վարչապետը ԱԱԾ պետ, Ոստիկանապետ ու ԳՇ պետ է նշանակել

ՀՀ վարչապետը մի շարք որոշումներ է կայացրել, որի մասին գրել է Facebook-ի իր էջում.


«Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:


Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:


Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»,- գրել է վարչապետը:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր հրաժարականի դիմում են ներկայացրել Արտակ Դավթյանը, Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոսյանը: 


 


 


 

Դատավոր Դավիթ Բալայանն արդարցվեց. փաստաբան
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ