7.04.2025
Գումարտակային մարտավարական զորավարժություններ Արցախում
prev Նախորդ նորություն

Մեկ շաբաթում գրանցվել է 438 դեպք. փլուզում, ավտովթարներ և ութ ինքնասպանության փորձ

Հունիսի 1-7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 438 դեպք, որից 200-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 124 հրդեհի, մեկ փլուզման, երեք ուժեղ կարկուտի դեպքեր, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ութ ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 123 կենցաղային կանչ. տուժել է 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է հինգ քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։


«Արձանագրվել է թունավորման հինգ դեպք:


Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ինը մահ:


Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել յոթ քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված չորս տրանսպորտային միջոց:


ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Անցյալ տարի բյուջետային հոսքերը 62 մլրդ դրամով գերազանցել են նախատեսված ցուցանիշը. նախարար
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ