24.11.2024
Սիրենք ու պաշտպանենք երեխաներին, ի դեմս նրանց՝ պաշտպանենք մեր վաղվա օրը. նախագահ
prev Նախորդ նորություն

Կառավարության անդամների համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում. Մանե Գևորգյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսային դրական թեստի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։


Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։


«Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն։


Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։ Վարչապետի ինքնազգացողությունը լավ է», - ասված է նրա գրառման մեջ։



VERELQ-ը հայտել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի բոլոր անդամները վարակվել են կորոնավիրուսով: Փաշինյանի խոսքով, որևէ ախտանշան չի ունեցել, բայց քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային՝ որոշել է թեստավորվել և թեստը դրական է եղել: Դրանից հետո թեստավորվել են ընտանիքի բոլոր անդամները և դարձյալ դրական պատասխան.