Գույքահարկը կավելանա, կհարկվի տեսանելի հարստությունը՝ համարժեքորեն
ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում հաստատեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» նախագիծը, որը վերաբերում է անշարժ գույքի գույքահարկին։
Մասնավորապես, առաջարկվում է հարկային օրենսգրքում փոփոխություն կատարել այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի հարկել տեսանելի հարստությունը՝ համարժեքորեն։ Առաջարկվող փոփոխության դեպքում ակնկալվում է, որ մոտավորապես 4.3 անգամ գույքահարկի պոտենցիալը կաճի։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրություն է կատարվել միջազգային փորձի տեսանկյունից. «Պարզվել է, որ Հայաստանը ուսումնասիրված 38 երկրների շարքում գրեթե առաջատար է 2 ցուցանիշների առումով՝ գույքային հարկ-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով և ընդհանուր հարկերի մեջ՝ գույքային հարկերի տեսակարար կշռի ցուցանիշով։ Մի դեպքում 2-րդ «պատվավոր» հորիզոնականում ենք, մյուս դեպքում 3-րդ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ
Այն համայնքները, որոնց համար հիմնական բյուջեի աղբյուրը հանդիսանում է գույքահարկից ստացվող եկամուտները, կկարողանան, ըստ այդմ, իրենց առջև ծառացած այլ խնդիրների լուծման հասնել։
Նախարարի խոսքով, փոփոխությունը կներդրվի աստիճանաբար՝ երեք տարվա ընթացքում։