23.11.2024
Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ժամը փոխվել է. դեսպանություն
prev Նախորդ նորություն

Նորքի տուն ինտերնատում բնակվող 40 տարեցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. ԱՆ

Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև աշխատողներից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։


«Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները:


Արդեն 2 օր է տեղում աշխատում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները՝ պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար»,- գրել է նա։