8.04.2025
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի վարիչը կաշառք է ստացել. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ժամը փոխվել է. դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ մայիսի 17-ին նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 17։40-ին՝ նախկինում հայտարարված 15։40-ի փոխարեն:


«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու պատրաստակամությունը, կարող են վաղվա չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից ինչպես այսօր (մինչև ժամը՝ 22։00-ն), այնպես էլ վաղը ժամը՝ 11։00-ից 13։00-ն։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զգալի թվով գրանցված քաղաքացիներ հրաժարվել են չվերթից կամ նախընտրել են տեղեկացվել հաջորդ չվերթի մասին, կապ է հաստատվել 464-ից 750-ի համարի ներքո քաղաքացիների հետ։


Հաստատաված քաղաքացիների ցուցակները փոխանցվել են ավիաընկերությանը»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ։

Նորքի տուն ինտերնատում բնակվող 40 տարեցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. ԱՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը