Ես այդ թեման բաց քննարկել եմ Պուտինի հետ. Փաշինյանը՝ ՌԴ իշխանության դժգոհությունների մասին
Ես այդ թեման ամենայն մանրամասնությամբ և բաց քննարկել եմ ՌԴ նախագահի հետ, մենք ձեռք ենք բերել շատ հստակ պայմանավորվածություններ: Այս մասին մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսական կողմից ամենաբարձր մակարդակով Հայաստանում ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ ընթացող իրավական գործընթացների վերաբերյալ հնչող դժգոհություններին:
«Պայմանավորվածությունները ձեռք են բերվել, մնում է դրանք ի կատար ածենք՝ հաշվի առնելով մեր երկրների հարաբերությունների շահերը»,-ասաց նա:
Անդրադառնակով հայ-ռուսական հարաբերություններում առկա խութերին ու խնդիրներին, Փաշինյանն ասաց, որ երկկողմ օրակարգը շատ հարուստ է, բայց օրակարգի հարցերը լուծելով առաջ ենք գնում.
«Մի հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով, մյուսը՝ փոխզիջումային տարբերակով... բոլոր դեպքերում պետք է լինի փոխզիջում ու փոխըմբռնում: Ես համոզված եմ, որ աայդպես էլ կլինի»,- հավելեց Նիկլ Փաշինյանը: