19.02.2026
Փաշինյանը պատրաստ է ԼՂ հարցը քննարկել ՀՀ նախկին նախագահների հետ
prev Նախորդ նորություն

Բենզինի գնի անկում, ընձառյուծի հայտնություն. Փաշինյանի նշած փաստերը զարմանք են առաջացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական ասուլիսն է հրավիրել, այլ անգամ՝ առցանց, որի ընթացքում ներկայացնում է նոր Հայաստանի ձեռքբերումները:


Ինչպե՞ս են արձագանքում սոցիալական ցանցերի օգտատերերը այս փաստերին:


Օրինակ, Փաշինյանը, թվարկելով ձեռքբերումները նշեց, որ Հայաստանում բենզինի գինը 480 դրամից իջել է 320 դրամ:


«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքբերումների հերթական փաստերի մեջ նշեց, որ բենզինի գինը 480-ից իջել է 320 դրամ:

Ճիշտն ասած ես չգիտեի, որ Նիկոլը կարողանում է կառավարել նավթի համաշխարհային գները...»,- այս փաստին Facebook-ի իր էջում արձագանքել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:


Օգտատերերի համար նաև զարմանալի է այն հանգամանքը, թե ինչու է Փաշինյանը իր կառավարությանը վերագրում Տավուշի մարզում` Ենոքավանում 50 տարի անց ընձառյուծի հայտնվելու փաստը.


«Ի՞նչ է, նախկին իշխանություններն էին խանգարում ընձառյուծին», «Սա ի՞նչ կապ ունի Փաշինյանի կառավարության հետ»,- մեկնաբանություններ են թողնում օգտատերերը:


 

Ես այդ թեման բաց քննարկել եմ Պուտինի հետ. Փաշինյանը՝ ՌԴ իշխանության դժգոհությունների մասին
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան