23.11.2024
Ես այդ թեման բաց քննարկել եմ Պուտինի հետ. Փաշինյանը՝ ՌԴ իշխանության դժգոհությունների մասին
prev Նախորդ նորություն

Իրավապահները կպարզեն. Փաշինյանն անդրադարձավ Մինասյանի հայտարարությանը

Միքայել Մինասյանը օրերս սկանդալային բացահայտում էր արել՝ հայտարարելով, որ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանվել իբր Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառվել: Ես ուզում եմ արձանագրել, որ ծխախոտի արտահանման հարցում ՊԵԿ-ը ապօրինություն թույլ չի տվել, մեղավորն արտահանողներն են, որոնք պետք է արտահանեին այլ երկրի, բայց որոշել էին ուրիշ երկրում վաճառել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի աղմկահարույց հայտարարությունը:


«Իրավապահները պետք է պարզեն»,- ասաց նա։


Փաշինյանը նշեց, որ տեղյակ է, որ Մինասյանը հայտարարել է, որ այդ մաքսանենգ սխեման ղեկավարել են իր ընտանիքի անդամները, մասնավորապես իր աներրդին՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Սակայն չցանկացավ անդրադառնալ այդ հարցին.


«Կնոջս եղբորը վերաբերվող դրվագից տեղյակ եմ: Հրաչյան դատական հայց է ներկայացրել և այդ հարցին ոչ թե ես կպատասխանեմ, այլ բոլորս հրապարային կտեսնենք՝ ինչն է ճիշտ, թե ինչն է սխալ»,- հավելեց Փաշինյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով: