18.04.2025
Հայաստանը դատապարտում է Ադրբեջանի կողմից զորավարժության անցկացումը
prev Նախորդ նորություն

Չինաստանից Հայաստան է բերվելու թեստերի արտադրության համար ռեագենտների վերջին խմբաքանակը

Արտաքին գործերի նախարարության ջանքերով երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից, որով Հայաստան է բերվելու թեստերի արտադրության համար ռեագենտների վերջին խմբաքանակը:


Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտնեց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:


Նրա խոսքով, Չինաստանից արդեն երրորդ հատուկ չվերթով Հայաստան է ներկրվում կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: 


«Այսօր Պաշտպանության նախարարության կողմից իրականացված և Արտաքին գործերի նախարարության ջանքերով երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից, որով ապահովում ենք տարբեր սարքավորումներ և թեստերի արտադրության համար ռեագենտների վերջին խմբաքանակը»,- ասաց Ավինյանը:


 

Մայիսի 18-ին հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի կենտրոնները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար