Մայիսի 18-ին հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի կենտրոնները
Մայիսի 18-ին հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի կենտրոններն ու մանկապարտեզները։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօդյա պատմամշակութային վայրերը և մի քանի այլ թուլացումներ:
«Միաժամակ, քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաեւ նախակրթարանները»,- ընդգծեց փոխվարչապետը:
Բոլոր սահմանափակումների թուլացումները, ինչպես նշեց Ավինյանը, կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնում է համապատասխան տույժերի ու տուգանքների: