19.02.2026
Վահագն Չախալյանին վերստին ենթարկել են վարչական ձերբակալման. Ռուբեն Մելիքյան
prev Նախորդ նորություն

Ծեծկռտուք Երեւանում. գործի են դրել լինգեր, մետաղյա ձողեր, քարեր ու մուրճեր

Մայիսի 13-ին, ժամը 21.14-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լուկաշինի փողոցում լինգով իրար են ծեծում: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:


Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ին Լուկաշինի փողոցի 1-ին շենքի մոտ ճանապարհը չզիջելու պատճառով վիճել են 18 եւ 22 տարեկան երկու երիտասարդ, այնուհետեւ վեճին միացել են նրանց ընկերները: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ տեւական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, ինչը զուգորդվել է իրար նկատմամբ բռնություն գործադրելով՝ քարով, մետաղյա ձողով եւ մուրճով փոխադարձ հարվածներ հասցնելով։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել երկու քաղաքացի։


Ժամը 23.00-ին Մաշտոցի ոստիկանները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել չորս երիտասարդի։


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:


Դեպքի հանգամանքները պարզվում են:


Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:


Նախապատրաստվում են նյութեր:

Հիպոթեքի մարում, միանվագ աջակցություն. պետությունը կաջակցի երեխա ունեցող ընտանիքներին
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան