23.11.2024
Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել
prev Նախորդ նորություն

Վահագն Չախալյանին վերստին ենթարկել են վարչական ձերբակալման. Ռուբեն Մելիքյան

Քիչ առաջ Վահագն Չախալյանին վերստին ենթարկել են վարչական ձերբակալման՝ նույն տեղից և նույն հիմնավորմամբ, ինչ երեկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրավական ունի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։


«Քաղաքական իշխանությունը վերստին հաստատում է մեր պնդումը. արտակարգ դրությունը երկարացվում է, որպեսզի մեզ զրկեն հրապարակավ բողոքելու հիմնարար իրավունքից»,- գրել է նա։


Վահագան Չախալյանը համակարգում է «Կամք» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Հայաստանում Ստամբուլյան կոնվենցայի վավերացմանը:


Այդ շարժման մի քանի ներկայացուցիչներ, որոնք բողոքում էին, որ իրենց համախոհը ձերբակալվել է՝ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով, վարչական ձերբակալման էին ենթարկվել: Պատճառը արտակարգ դրության ռեժիմը խախտելն է։