24.11.2024
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակն աջակցել է ԱԻՆ-ին
prev Նախորդ նորություն

Լոս Անջելեսից Հայաստան է վերադարձել 34 ՀՀ քաղաքացի. հյուպատոսություն

Մայիսի 2-ին և 9-ին կայացել են Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթներ, որոնցով Հայաստան է վերադարձել 34 ՀՀ քաղաքացի։


Լոս Անջելեսում ՀՀ գյխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, լոգիստիկ օժանդակություն ցուցաբերեց Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ լուծելով, մասնավորապես, նրանց ուղեբեռի և շենգենյան մուտքի արտոնագրերի հարցը։


«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիվանագետները ներկա են եղել Լոս Անջելեսի օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի գործընթացը անխափան կազմակերպելու համար»,- տեղեկացնում են հյուպատոսությունից։