28.03.2024
Գործադիրը քննարկում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը խթանելու մեխանիզմները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Բերքաբերցիների երազանքը իրականություն է դառնում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այս տարի սահմանամերձ Բերքաբեր համայնքի բնակիչների երազանքը կիրականանա.


«Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի:


Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով:


Ի դեպ, Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: Նշեմ նաեւ, որ 1980 թվականից ի վեր՝ ճանապարհը չի նորոգվել»,- գրել է Փաշինյանը:

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են Տավուշում և Լոռիում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար