Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների բոլոր հարցերը ստացել են իրենց պատասխանները: Եղել ենք շատ անկեղծ: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը:
Նա հրավիրվել էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու, քանի որ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր:
Հանձնաժողովի նիստը գրեթե չորս ժամ տևեց և աշխատել ենք առանց ընդմիջման լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Մի բան կարող եմ ասել, որ հանձնաժողովի աշխատանքը ես այսօր գնահատում եմ հերթական անգամ արդյունավետ, մնացածն արդեն կյանքը ցույց կտա մեր եզրակացությունների մեջ, թե որքանով այդ արդյունավետությունը արտացոլված կլինին: Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ, հանձնաժողովի համար շատ կարևոր էր մեր այսօրվա անկեղծ շփումը»,- ասաց նա և նշեց, որ հանձնաժողովի աշխատանքը միտված է լինելու մեր անվտանգության համակարգի ուժեղացմանը:
Մնացականյանն իր հերթին նշեց, որ հանձնաժղովի նիստին ներկայացրել է այն իրականությունը, որը եղել է ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ: ՊԲ նախկին հրամանատարը նաև հերքեց լուրերն այն մասին, որ ժամանակվա բացթողումները կարող էին ազդել պատերազմի ընթացքի վրա:
Նա չղխտեց, որ թերություններ եղել են բանակի աշխատանքում, սակայն դրանք ուղղվել են և շարունակում են ուղղվել: «Անելիքիներ միշտ կան, որքան շատ անես, այնքան անելու շատ բան կա», - ասաց Լևոն Մնացականյանը՝ նշելով, որ պատերազմի ժամանակ տեղ գտած թերացումներին ու բացթողումներին անդրադարձ եղել է ժամանակին, սակայն դա չի հանրայնացվել:
«Կա Պաշտպանության բանակի ու Գլխավոր շտաբի կազմած վերլուծականը, որը պարզապես չի հանրայնացվել: Այդ վերլուծականի հիման վրա ոլորշումներ կան, որոնք ընթացքի մեջ են հիմա», - հայտարարեց Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ հայկական կողմն ռազմական գործողությունների հետևանքով 400 հեկտար տարածք է կորցել:
Նախկին նախարարը չպատասխանեց սակայն հարցին՝ արդյոք Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է օպերատիվ տվյալների պակաս, թե ոչ։ Հարցի պատասխանը նա թողեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին: «Հանձնաժողովը, եթե անհրաեշտ համարի այդ հարցին կանդրադառնա, կամ կներկայացնի իրավիճակն իր աշխատանքի վերջում», - նկատեց Լևոն Մնացականյանը:
ՊԲ նախկին հրամանատարը նաև խոսեց ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական մողմի զոհերի քանակի ու կորցրած հեկտարների մաիսն: «Ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող է եղել», - ընդգծեց նա՝ հավլելով, որ իրենց հաշվարկներով այդ օրերին հայկական կողմը կորցրել է ոչ թե 800 հարյուր, այլ 400 հեկտար տարածք. «Մեր հաշվարկներով մինչ 400 հեկտար է»:
Այնուհետև Մնացականյանը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե այդ դեպքում ինչու Ապրիլյան պատերազմից օրեր անց Սերժ Սարգսյանը հայտարարեց 800 հեկտար տարածք կորցնելու մասին:
Առաջին անգամ 400 հեկտար տարածք կորցելու մասին հայտարարեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության՝ Ապրիլյան պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմում, որը ներկայացվեց լայն լսարանին մի քանի շաբաթ առաջ:
Օրեր առաջ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստից հետո Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցին, թե ինչու է ավելի վաղ ասել 800 հեկտարի մասին: «Երբ արտակարգ դրությունը կվերանա, ես մանրամասն, խոստանում եմ, բոլորիդ, ցանկացած հարց՝ տրամաբանական, անտրամաբանական, տեղին, թե անտեղին, և ինչքան ժամանակ կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ», - ասաց նա: