24.11.2024
Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի. Արայիկ Հարությունյան
prev Նախորդ նորություն

Մեր աղոթքներով հայ ժողովրդի հետ ենք. ԵԺԿ-ն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին։ Այս մասին ասված է Եվրոպական ժողովրդական կուսակցության հայտարարության մեջ, որը հրապարակված է ԵԺԿ-ի կայքում:


«Այսօր մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ մեր աղոթքներով ու մտքերով հայ ժողովրդի հետ ենք։ ԵԺԿ-ն հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում նահատակված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին։


Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ եւ այսպիսով ճանապարհ հարթել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ իրական հաշտության համար։


Մենք ընդգծում ենք, որ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ գործած ոճիրների ժամանակին կանխարգելումը եւ արդյունավետ պատժումը պետք է լինեն միջազգային հանրության հիմնական գերակայություններից»։


2015 թվականի մարտին հայկական անդամ-կուսակցությունների ջանքերով ԵԺԿ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ընդունել համապատասխան բանաձև։