16.04.2025
Ֆրանսիան հայերի կողքին է խաղաղության և բագավաճման հասնելու նրանց իղձերի մեջ. Մակրոն
prev Նախորդ նորություն

Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցի համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Facebook-ի իր էջում Հարությունյանը գրել է, որ սա ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ է համարում:


«Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ գնահատական չէ հայ ժողովրդի կրած անասելի զրկանքներին կամ հարգանքի տուրք՝ մեր մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այն նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության: Բայց Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի:


Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում և պայմաններ: Սա է իմ և մեր տեսլականը:


Հիշում ենք և պահանջում»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Մեր աղոթքներով հայ ժողովրդի հետ ենք. ԵԺԿ-ն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան