26.11.2024
ԵԱՏՄ-ում կստեղծվի ֆինանսական շուկան կարգավորող վերազգային կառույց
prev Նախորդ նորություն

Россельхознадзор-ին մտահոգում է ՀՀ-ից ու Ադրբեջանից դեպի ՌԴ լոլիկի արտահնման զգալի աճը

Россельхознадзор-ը մտահոգված է Հայաստանից, Ադրբեջանից ու Եգիպտոսից դեպի ՌԴ լոլիկի արտահանման զգալի աճով: Այդ մասին նշված է կառույցի հայտարարության մեջ:

Այս տարվա հունվարից մինչև փետրվար ՀՀ-ից առաքումների ծավալները ավելացել են մինչև հազար տոննա, երկու հազար տոննա՝ Եգիպտոսից և 3.5 հազարով՝ Ադրբեջանից: 2015թ.-ի նույն ժամանակահատվածում Եգիպտոսից ու Ադրբեջանից նույնանուն ապրանքն առաքվում էր պակաս ծավալներով, իսկ ՀՀ-ից ընդհանրապես չէր առաքվում:

Ստեղծված իրավիճակի հետ կապված Россельхознадзор-ը նպատակ ունի հեռախոսային բանակցություններ վարել այդ երկրների ազգային կազմակերպությունների հետ՝ կարանտինի հարցերը քննարկելու համար:

ՌԴ-ը 2016թ.-ի հունվարի մեկից արգելել է Թուրքիայից մրգերի և բանջարեղենի, այդ թվում տոմատների ներկրումը: