Հայաստանի կառավարությունը կաջակցի Հյուսիս-հարավի կառուցապատող՝ «Կորսան կորվիամ» ընկերության ենթակապալառու տեղական ընկերություններին, որոնք կապալառուի կողմից չվճարման հետևանքով հայտնվել են ծանր կացության մեջ: Սակայն մինչ այդ կստուգվի՝ արդյոք տեղական ընկերություններից որևէ մեկը ներգրավված է եղել Հյուսիս-հարավի կառուցավապման ընթացքում թույլ տրված չարաշահումներում, որոնց վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:
Իսկապանական «Կորսան կորվիամ» ընկերությունը, որի հետ կառավարության վեճը քննվելու է արբիտրաժային դատարանում, չի վճարել հայաստանյան կապալառուներին և այդ ընկերությունները հայտնվել են ծանր իրավիճակում: Այս մասին կառավարության ապրիլի 9-ի նիստի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով, կառավարությունն այժմ աջակցություն է ցուցաբերում հայաստանյան ենթակապալառու ընկերություններին, որպեսզի նրանք վերակնգնվեն և մասնակցեն այս տարվա շինարարական աշխատանքներին:
Հավանաբար խոսքն առաջին հերթին կապիտալ ծախսերով նախատեսված շինարարական աշխատանքների մասին է, որոնց ամողջական կատարումը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմացման համատեքտսում էապես է կարևորում կառավարույթունը: 2020 թվականի բյուջեով կապիտալ ծախսերը ծրագրվել են 287.7 մլրդ դրամ, որը 2019թ. հաստատված չափը գերազանցում է 30․7 %-ով կամ 67.6 մլրդ դրամով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարցավ խնդրին՝ նկատելով, որ սա, ըստ էության, հակաճգնաժամային որոշում է: Նա նաև հիշեցրեց, որ Հյուսիս-հարավի կառուցավապման ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: «Այս ընթացքում հարուցված ամենամասշտաբային քրեական գործերից է», - ասաց վարաչպետը, որի խոսքին արձագանքեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Գլխավոր դատախազն առաջրկեց աջակցության մասին որոշման մեջ հաշվի առնվի այն՝ արդյոք այդ ցանկում կան ընկերություններ, որոնց մասնակցությամբ են կատարվել չարաշահումները: «Այո, կարծում եմ այս հանգամանքը պետք է հաշվի առնել և ստուգել մինչև որոշման ստորագրումը, որպեսզի մեր աջակցությունը լինի ավելի հասցեական», - ասաց վարչապետը՝ հանձնարարելով դատախազությանը, Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունը և իր աշխատակազմից աշխատել այդ ուղղությամբ:
Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում խոշոր չափերի չարաշահումների մասին գլխավոր դատախազությունը հայտնեց 2018-ի սեպտեմբերին։ Իսպանական «Կորսան կորվիամն» անցնում է հարկեր թաքցնելու համար քրեական գործով։ 2019-ի հունվարից իսպանական ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժ ընդդեմ Հայաստանի։