24.11.2024
ՊԵԿ-ի հարկային հավաքագրումները տպավորել են Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

«Սբ. Գրիգոր Լուսավորիչը» վերապրոֆիլավորվելու է միայն կորոնավիրուսով պացիենտների համար

Երևանում «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը՝ սրանք այն բժշկական հաստատություններն են, որոնք զբաղվում են Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, որ, հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվերի մեծացումը, որոշում է կայացվել ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորել միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար։


«Օրվա ընթացքում այս բժշկական կենտրոնն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ հաստատություններ»,- տեղեկացրեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 663-ի: