24.11.2024
Արմեն Սարգսյանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյանի հերոսների հիշատակին
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 663-ի

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 92 դեպք` հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 663 է:


Այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։


Ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 33 է, փաստացի բուժվողներինը՝ 626, բացասական թեստերը՝ 2940, մահվան ելքերը՝ 4:


Կառավարության նիստին առողջապահության նախարարը հայտնեց, որ հաստատված դեպքերի մեծ մասն արդեն իսկ եղել է ռիսկային գոտուց: Կան նաև նոր դեպքեր և բերովի դեպքեր, որոնց կոնտակտներն այժմ պարզվում են:


Հայաստանում մարտի 16-ից հայտրարված է արտակարդ գրությություն, իսկ մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: