24.11.2024
Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 663-ի
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ի հարկային հավաքագրումները տպավորել են Նիկոլ Փաշինյանին

2019 թվականի բյուջերի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով: Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով: Այս մասին կառավարության մարտի 2-ի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Աս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ 2019 թվականի առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավել են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով: Այսպիսով կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզին բավականին լուրջ գերակատարումներ ենք ունեցել: 2018 թվականի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակի հարկային եկամուտներն ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով», - ասաց վարչապետը:


Նա նկատեց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամում շատ են անորոշությունները:


«Ակնհայտ է, որ մենք այս տեմպերը կկորցնենք, բայց մեծ հաշվով 2019 և 2020 թթ առաջին եռամսյակների տնտեսական տեմպերը ապացուցում են այն փաստը, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է և մենք տիրապետում են տնտեսության զարկերակին: Այժմ նոր պայմաններ ու նոր իրավիճակ է: Ճգնաժամային պայմաններում մենք պետք է կարողանանք նույնքան արդյունավետ որոշումներ կայացնել», - ասաց վարչապետը` նկատելով, որ Ճգնաժամի պայմաններում հարկային կարգապահությունը պետք է խստանա:


Նա հիշեցրեց, որ հարկերը գոյանում են դրամաշրջաառության, եկամուտների ու շահույթնեի առկայության պարագայում: «Գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, որոքն շրջանառություն ու եկամուտներ չունեն: Հենց այդ հարկերի հավքագրման շնորհիվ է, որ մենք լայն տնտեսական ու սոցիալակն աջակցության ծրագրեր ենք իրականացնում», - եզրափակեց նա: