24.11.2024
Վրաստանը չի ճանախում Արցախում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները
prev Նախորդ նորություն

Արցախի ժողովրդավարացումը կարևոր է հիմնահարցի կարգավորման համար. Փաշինյան

Կառավարության ապրիլի 2-ի նիստը սկսվեց ապրիլյան «քառօրյա պատերազմի» զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Այնուհետև վարչապետը խոսեց 2016 ապրիլյան պատերազմի մասին՝ նշելով, որ այդ իրադարձության վերաբերյալ հնչում են ամենատարբեր գնահատականները:


Փաշինյանի խոսքով, պատերամզը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը: Իսկ հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանով էր ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը:


«Այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց: Անկախության սերնդի ներկայացուցիչները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ պատասխանելով հարցերին ամենակրևորին: Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ արցախյան ազատամարտի առաջին սերնեդի ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որ նույնքան վճռական պատրաստ է կանգել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում», - ասաց կառավարության ղեկավարն:


Փաշինյանն իր խոսքը շարունակեց՝ անդրադառնալով Արցախում մարտի 31-ին անցկացված ընտրություններին:


Վարչապետը շնորհավորեց Արվախին և Հայաստանին տեղի ունեցած ընտրությունների առիթով՝ նշելով, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ և դրանց մասին խոսում են պաշտոնական արդյունքները:


«Նախագահական ընտրությունների հանգուցալուծումն առաջին փուլով տալու համար թեկնածուներից մեկին՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն: Այս փաստն ինքնին բավականին խոսուն է: Խոսուն է նաև նախագահի թեկնածուների ու խորհրդարանական ընտրություններն մասնակցած ուժերի աննախադեպ մեծ թիվը: Նաև խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններում երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր» - ասաց Փաշինյանը:


Նրա խոսքով՝ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է հիմնախնդրի խարգավորման և տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից: