Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. ԿԸՀ
Արցախի Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ: Լրագրողների հետ հանդիպմանն Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց նախնական տվյալները: Կուսակցությունների դեպքում խորհրդարան է անցնում 5%–ի շեմը հաղթահարած քաղաքական ուժը, կուսակցությունների դաշինքի դեպքում` 7%–ի շեմը հաղթահարածը։
Ըստ այդմ՝ Արցախի ԱԺ են անցնում
«Ազատ Հայրանիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինք - 16 մանդատ Արայիկ Հարությունյան
«Միասնական Հայրենիք» կուսակցություն - 9 մանդատ Գագիկ Բաղունց
Արցախի «Արդարություն» կուսակցություն - 3 մանդատ Վիտալի Բալասանյան
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն - 3 մանդատ Դավիթ Իշխանյան
«Արցախի Ժողովդավարական կուսակցություն» - 2 մանդատ Աշոտ Ղուլյան
Սրբուհի Արզումյանը հավելեց, որ մանդատների բաշխման հարցը քննարկվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո՝ 7-օրյա ժամկետում: