23.11.2024
ՄԻՊ-ի արտակարգ դրության պայմանների վերաբերյալ ուղեցույցը տպագրվել է բրայլյան գրով
prev Նախորդ նորություն

Ապրիլի 14-ին Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. ԿԸՀ

Արցախում ապրիլի 14-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հավաքել 50 տոկոս ձայն։ Այս մասին Ստեփանակերտում մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:


Ըստ այդմ, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, հետեւաբար պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ՝ ապրիլի 14-ին:


Ըստ այդմ, առաջատար եռյակի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.


1․ Արայիկ Հարությունյան – 36076 քվե (49.2 տոկոս)


2․ Մասիս Մայիլյան – 19360 քվե (26.4 տոկոս)


3․ Վիտալի Բալասանյան – 10755 քվե (14.7 տոկոս)


Մյուս թեկնածուների ձայների բաշխվածությունը հետևյալն է.


Բալայան Քրիստին՝ 202 ընտրող 0,3%


Ամիրյան Սերգեյ՝ 106 ընտրող 0,2%


Բաբայն Դավիթ՝ 587 ընտրող 0,8%


Լալայան Բելլա՝ 162 ընտրող 0,2%


Խանումյան Հայկ՝ 962 ընտրող 1,3%


Իշխանյան Դավիթ՝ 1873 ընտրող 2,56%


Բադասյան Վահան՝ 743 ընտրող 1%


Ղուլյան Աշոտ՝ 1683 ընտրող 2,3%


Իսրայելյան Ռուսլան՝ 368 ընտրող 0,5%


Դադայան Աշոտ՝ 198 ընտրող 0,3%


Պողոսյան Մելսիկ՝ 141 ընտրող 0,2%


Անվավեր քվերաթերթիկների քանակը կազմել է 2625, այսինքն՝ քվերակության մասնակիցների 3,5%:


Արցախի նախագահի ընտրություններին ընտրողների թիվը կազմել է 104 348, որից ընտրություններին մասնակցել է 76 728 ընտրող:


«Այսպիսով, Արցախում ապրիլի 14-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հավաքել 50 տոկոս ձայն», - ասաց Սրբուհի Արզումանյանը:


Նա նաև նկատեց, որ ներկայացնում է զուտ օրենսդրության պահանջը և չի կարող ասել արշարհում կորոնավիրուսի համաճարակի տրածման պայմաններում, ինչպիսի որոշում կկայացվի ընտրությունների երկրորդ փուլի վերավերյալ:


«Բնականաբար յուրաքանչյուր հարց քննարկվում է արցախսի ընտրողի առողջապահական անվտանգության հանգամանքներից ելնելով: Այս պահին ես հրապարակում եմ երկրորդ փուլի անցկացման ժամկետի մասին օրենսդրության պահանջը: Մնացած հարցերը պետք է լինեն պատկան մարմինների քննարկումների առարկան», - ասաց նա: