24.11.2024
Ադրբեջանի իշխանությունները չարաշահում են կորոնավիրուսի պանդեմիան. ԵԽԽՎ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 372

Մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 372, որից 28-ը՝ առողջացած, 343-ը՝ փաստացի բուժվող:


Բացասական թեստերը եղել են՝ 2172-ը, մահվան դեպքը՝ 1:


Մարտի 27-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը 329 էր: 


VERELQ-ը հիշեցնում է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ 


Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։