Հայացք ԱՄՆ-ից. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով:Ինչպես տեղեկացնում է Trend-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտին, այս մասին ճեպազրույցի շրջանակներում ասել է՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջեյմս Գիլմորը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է գտնել այս հարցի լուծումը: Ես հանդիպել եմ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի դեսպանների հետ, որոնցից յուրաքանչյուրը առանձին-առանձին խոսել է ինձ հետ այս հակամարտության մասին, և այն մասին, թե ինչպես են նրանք տեսնում ընդհանուր պատկերը իրենց երկրներում», - ասել է նա:
Ինչպես նշել է Գիլմորը, Միացյալ Նահանգների դիրքորոշումը կայանում է նրանում, որ չպետք է լինի այդ հակամարտության ռազմական լուծում:
«Պետք է լինի հակամարտության դիվանագիտական լուծում: Մինսկի խումբը ներկայացնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Համանախագահների հետ ես հանդիպել եմ ավելի վաղ և կարծում եմ, որ մենք կրկին կհանդիպենք: Բայց քանի դեռ նրանք շարունակում են դիվանագիտական բանակցություններ վարել, մենք առնվազն այնտեղ չենք տեսնի հետագա սրացում: Եվ դրա համար էլ մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որպեսզի պահպանել կայուն իրավիճակ դրա հետ կապված, ապահովել կողմերի միջև բանակցությունները և պարզել, արդյոք մենք կարող ենք գտնել դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական լուծում», - ասել է նա: