24.11.2024
 Պուտինն ավելացրեց Թուրքիայի կախվածությունը ՌԴ-ից ռազմական և էներգետիկ ոլորտներում
prev Նախորդ նորություն

Արևելագետ. ներքին խնդիրները լուծելու համար Էրդողանը «հակառուսական հիսթերիա» է տարածում

ՌԴ-Թուրքիա հակամարտությունն առաջացել է այն պատճառով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկացել է երկրի ներքին խնդիրները լուծել արտաքին թշնամու կերպար կերտելով: Այդ մասին հայտարարել է արևելագետ Անդրեյ Չուպրիգինը:


Նա նշել է, որ վերջին շրջանում Էրդողանը բախվել է մի շարք ներքաղաքական խնդիրների:


Ըստ նրա, երկրի ներքին հարցերից, ընդդիմության քննադատություններից հանրության ուշադրությունը շեղելու համար Էրդողանը կիրառում է «հակառուսական հիսթերիայի» մեծացման ռազմավարությունը:


Նա հավելել է, որ արտաքին թշնամու կերպարը միշտ էլ արդյունավետ է աշխատում: