20.04.2025
Արվում է ամեն բան կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխարգելելու համար. նախարար
prev Նախորդ նորություն

Վահագն Վերմիշյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից

ՀՀ կառավարության փետրվարի 27-ի նիստում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Նշենք, որ նա մեղադրվում է կաշառք ստանալու համար:


Հիշեցնենք, որ Վերմիշյանն այս պահին կալանավորված է:


Ըստ ԱԱԾ-ի՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ինչպես անձամբ, այնպես էլ մտերմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտի 21-ին:


 

Կառավարությունը արտոնություն տվեց կրակայրիչներ արտադրող ընկերությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար