24.11.2024
Ունենք հստակ ծրագիր՝ ինչպես ենք արձագանքելու, եթե կորոնավիրուսի դեպք գրանցվի.Ավինյան
prev Նախորդ նորություն

Արվում է ամեն բան կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխարգելելու համար. նախարար

Ամեն ինչ արվում է, որպեսզի նոր կորոնավիրուսի վարակի ներթափանցումը Հայաստան կանխարգելվի: Այս մասին կառավաևության այսօրվա նիստի ընթացքում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նա անդրադարձել է Վրաստանում նոր կորոնավիրուսով վարկի հայտնաբերման մեկ դեպքին՝ նշելով, որ այն «բերովի է»: «Կապվել եմ իմ գործընկերոջ է, Վրաստանում վարակի տարածման դեպ չկա: Կա մեկ դեպք, որը բերովի է և այն կանխարգելիքչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է և չտարածվի» - ասաց Թորոսյանը, որին հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Իրենց աշխատանքն այդ դրվագով բավականին տպավորիչ էր: Ես հույս ունեմ, որ մենք էլ առնվազն նույն մակարդակով պատրաստ ենք»:


Նախարարը հաստատեց վարչապետի ենթադրությունը՝ ներկայացնելով որոշակի տվյալներ Հայաստանում կանխարգելիչ միջոցառումների մասին: «Իրանի հետ ուղևորահոսքի սահմանափակումից հետո, երեկ՝ փետրվարի 26-ին, Հայաստան են Իրանից վերադարձել 52 հոգի, խոսքը մեր հայրենակիցների մասին: Նրանց ուղակցել է մեր աշխատակիցը: Նա հատուկ մեկնել էր տեղում պարզելու համար, կա արդյոք պացիենտ, որին պետք է Երևանում դիմավորենք: Նման դեպք չէր արձանագրվել: Բելորն այդ պահին առողջ են եղել: Երևանում էլ է զննում կատարվել», - ասաց նա:


Թորոսյանը հատուկ անդրադարձավ զննման մեթոդներին՝ նշելով, որ համաճարակաբանության ու հիվանդության կանխարգելման տեսանկյունից այլ ավելի արդյունավետ մեթոդներ աշխարհում պարզապես չկան: «Սահմանային անցակատերում կատարվող ջերմաչափումն ու զննումը, այն առավելագույնն է, որ հնարավոր է կատարել նման հիվանդությունների կանխարգելման դեպքում», - ընդգծեց Արսեն Թորոսյանը:


Նրա խոսքով, մինչ օրս կատարվել է 95 հետազոտություն բոլոր պոտենցիալ կարգավորող դեպքերով: «Բոլորը եղել են բացասական: Ներկայումս ունենք 850 հետազոտության տեստ և ևս 3000-ը շուտով կստանանք: Այս առումով նույնպես հագեցած ենք», - ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ վերջին երկու օրվա մեջ Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք ուղեկցվել են ոստիկանության ու հակահամաճարակային ուժերի կողմից:


Բացի այդ, նրա խոսքով, սահմանվել են հատուկ կետեր և մաքսային պահեստներ, որտեղ նրանք դատարկվելու են և վերադառնալու են հետ: «Պրակտիկորեն արվում էր ամեն բան, որպեսզի վարակի ներթափանցումը կանխվի: Չնայած այն, համարվելով ռեսպիրատոր հիվանդություն, շատ քիչ է տարբերվում գրիպի H1N1 շտամից, որն ազատ շրջանառվում է ամբողջ աշխարհում», - ասաց նա:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս պահին ամեն բան վերահսկողության տակ է և Հայաստանն ապրում է «ի առօրյա կյանքով»: «Եթե անհանգստացնող տեղեկատվություն լինի, այն կհանրայնացվի: Բանակում ևս կանխարգելիչ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել: Հույս ունեմ, որ Իրանում ձեռնարկվող միջոցառոըւմները արդյունավետ կլինեն և մենք կկարողանանք կարճ ժամանակում կվերականգնել նրանց հետ մեր բնականոն հաղորդակցությունը», - ասաց նա: