ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը փետրվարի 12-ի միանշանակ չի ընդունվել: Երկրի ղեկավարի ելույթը վերաբերվում էր հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Սակայն շատ քաղաքական գործիչների կարծիքով ամբողջ խնդիրն այն է, թե որքանով են հնչեցված մեսիջները համապատասխանում իշխանությունների իրական մտադրություններին:
Սերժ Սարգսյանի ելույթը կտրուկ քննադատության ենթարկեց ընդդիմադիր ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ
Լևոն Զուրաբյանը: "Սարգսյանը խոսում էր այնպես, կարծես նա չէր կեղծել սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ առհամարելով ժողովրդի կարծիքը: Կոպիտ ընտրախախտումները, ընդդիմախոսների վրա ճնումների զրոյացնում են քաղաքական մրցակցությունը", -
VERELQ-ի հետ զրույցում ասաց նա:
Ընդդիմադիր գործիչն աբսուրդային է համարում նաև Սարգսյանի՝ տնտեսական բարեփոխումների մասին հայտարարությունները: Զուրաբյանի խոսքով, բիզնեսի և իշխանության սերտաճման և տնտեսությունում առկա մենաշնորհների պարագայում, խոսել որևէ ներդրումներ ներգրավվելու մասին կարող են ոչ ադեկվատ մարդիկ:
Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել էր սահմանադրական բարեփոխումների, տնտեսական քաղաքականության հարցերին և դեսպաններին հրահանգել՝ աշխատանքներ տանել Հայաստանի տնտեսություն ուղիղ ներդրումներ ներգրավվելու համար:
Զուրաբյանի խոսքով, ներդրումների ներգրավման, փոքր և միջին բիզնեսի խրախուսման մասին խոսում է մի մարդ, ում քաղաքականությունն ուղղված է արտադրողների խեղդելուն, պոտենցիալ ներդրողների վանելուն: Նրա խոսքով, Սարգսյանի քաղաքականությունն այժմ ուղղված է նրա մի խումբ օլիգարխ ընկերների հարստացնամը: "Սերժ Սարգսանի ելույթը կաղում է նաև ՀՀ-ի առջև կանգնած մարտահրավերներին համապատասխանելու առումով", - հավելեց նա:
Հակառակ կարծիքին են իշխող ՀՀԿ ներկայացուցիչները: Մասնավորապես, ՀՀԿ մամուլի խոսնակ
Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Սարգսյանի ելույթը համահայկական նախագահի ելույթ էր: "Նախագահը այսուհետև մտադիր չէ հանդուրժել անպատասխանատու պատշոնյաներին", - հավելեց նա:
Քաղաքագետ
Սերգեյ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյան քաղաքական գործիչն իր ելույթում կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրը: Նրա խոսքով, ոչ մի քաղաքական գործիչ չի հայտարարի, որ քաղաքացիների կյանքը վատթարանալու է: Սարգսյանը նպատակ ունի համոզել մարդկանց իր ուղենիշի ճշմարտացիության մեջ: "Կարևոր չէ՝ որքանով այդ խոսքերը համապատասխանում են իրականությանը: Փորձագիտական առումով դժվար է գնահատական տալ Սարգսյանի ելույթին, քանի որ գնահատականները շատ տարբեր են", - եզրափակեց նա: