23.11.2024
ՀՀ նախագահի ելույթը. Համոզելո՞ւ փորձ
prev Նախորդ նորություն

Կադրային փոփոխություններ կառավարությունում. Ու՞մ է թիրախավորել Սերժ Սարգսյանը

Ինչպես հայտնել էինք, Պետեկամուտների կոմիտեն նոր ղեկավար ունի: Պաշտոնը զբաղեցրել է Հովհաննես Հովսեփյանը, ով մինչ այդ ղեկավարում էր նախագահի վերահսկողական ծառայությունը: Հովսեփյանը, ով 2008թ.-ից զբաղեցնում էր բարձր պաշտոն նախագահի աշխատակազմում, սահմանադրական հանրաքվեի նախաշեմին նշանակվել է ՀՀԿ-ի <<Այո>>-ի քարոզչական շտաբի ղեկավարի տեղակալ:

Վերահսկողականում աշխատելու տարիներին Հովսեփյանը մեծ հարստություններ է կուտեկել և երբեք չի ներկայացրել իր տիկնոջ ունեցվածքի մասին տվյալներ, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը: Հարկայինի նոր պետը շքեղ իրերի մեծ սիրահար է: Լրագրողների ուշադրությունն է գրավել նոր Մերսեդես-Բենս S 500 մեքենան, որն ավելի նոր է, քան նախագահին սպասարկող մեքենան:

ՊԵԿ-ում ներկայացնելով նոր պետին Սերժ Սարգսյանը խոսել է բարեփոխումներից ընդգծելով, որ ՊԵԿ աշխատանքը գնահատվելու է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությամբ: Թե ինչպես կկարողանա բիզնեսից հարկեր հավաքել Հովսեփյանը, հաշվի առնելով նրա փորձը վերահսկողականում և կուտակված միլիոնները դժվար չէ պատկերացնել: Հարց է ծագում, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը կրկին անգամ ՊԵԿ առանձնացրել ֆինանսների նախարարությունից:

Հիշեցնենք, որ 2014թ.-ին ՊԵԿ-ը գլխավորում էր Գագիկ Խաչատրյանը: Նրա՝ ֆինանսների նախարար նշանակվելուց հետո ՊԵԿ-ն ընդգրկվեց գերատեսչության կազմում: Սակայն ինչու է Սարգսյանն այսօր կրկին որոշել ֆինանսների նախարարից հետ վերցնել հարկային ծառայությունը՝ ամենևին էլ հռետորական հարց չէ: ՀՀ-ում այդպիսի փոփոխությունները պատահական չեն և դրանք չի կարելի համարել մենեջմենթի բարելավում: Չափազանցություն չի լինի ասել, որ պետական ապարատում ոչ մի փոփոխություն կապված չէ աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ:

Ըստ այդմ, ինչպես նշում են շատ փորձագետներ, Սերժ Սարգսյանը նոր սահմանադրությամբ շուտով կայանալիք խորհրդարանակն ընտրությունների նախաշեմին ցանկանում է ֆիլտրացնել իր թիմը, ինչը կարող է ուղեկցվել ուժեղ ֆիգուրների քաղաքական և տնտեսական թուլացման հետ:

Խոսքն առաջին հերթին գնում է վարչապետի մասին: Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանը չի թաքցնում իր ամբիցիաները և ցանկությունները ընտրություններից հետո մնալ վարչապետի պաշտոնում: Ինչպես հայտնի է, խորհրդարանական համակարգին անցում կատարելուց հետո Աբրահամյանը փաստացի դառնում է պետության ղեկավար:

«Կառավարությունում կառուցվածքային փոփոխությունները լրիվ տեղավորվում են 2017-18թթ.-ին մեզ սպասվող քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ:Սերժ Սարգսյանը նպատակ ունի մինչև 2017թ.-ը թուլացնել վարչապետին, իսկ 2018թ.-ից հետո՝նախագահական ժամկետը լրանալուց հետո զբաղեցնել նրա պաշտոնը:Միակ կուսակցության ղեկավարի պաշտոնը թույլ չի տալիս Սարգսյանին իշխանության լծակները պահել իր ձեռքում: Նրան անհրաժեշտ են վարչական լծակներ, իսկ նա կարող է դրանք ձեռք բերել միայն վարչապետ դառնալով»,- նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը VERELQ-ի հետ զրույցում:

ՊԵԿ-ի առանձնացումը ֆինանսների նախարարությունից խոսում է այն մասին, որ ՊԵԿ-ը արդեն ենթարկվում է ոչ թե վարչապետին, այլ նախագահին: Բադալյանը կարծում է, որ խլելով վարչապետից այդ կառույցը, որը վերահսկում է մեծ ֆինանսական հոսքեր, Սարգսյանը թուլացնում է պոտենցիալ մրցակցին:

«Սարգսյանին այժմ անհրաժեշտ է տեխնիկական վարչապետ, որը զրկված կլինի լուրջ լծակներից: Թույլ վարչապետը նրան չի խանգարի 2017-2018թթ.-ից ընտրական շրջանի ժամանակ:ՊԵԿ-ի օգնությամբ նախագահը կարող է լուրջ ճնշումներ իրականացնել վարչապետի և նրա համախոհների վրա», - ասաց նա:

Այդ տրամաբանությունից ելնելով Սարգսյանը կոալիցիոն համաձայնագիր կնքեց ՀՅԴ-ի հետ: Դաշնակցականների առկայությունը կոալիցիայում հնարավորություն է տալիս նախագահին պահպանել իրեն ձեռնտու բալանսը ՀՀԿ-ում: