23.11.2024
Կադրային փոփոխություններ կառավարությունում. Ու՞մ է թիրախավորել Սերժ Սարգսյանը
prev Նախորդ նորություն

Ի՞նչու են Վրաստանի իշխանությունները խրախուսում հակահայկական տրամադրությունները

Այս տարվա Հունվար-փետրվար ամիսներին Վրաստանում, հատկապես սոցցանցերում և համացանցում տարօրինակ երևույթ էր գրանցվել՝ քմծիծաղի առարկա էին դարձել Հայաստանը և հայերը:

Վրաստանում ամեն ինչում սովոր են մեղադրել հայերին, ինչպես որոշ երկրներում շատ բաների համար մեղադրում էին հրեաներին: Քննարկումները հասան անգամ հեռուստաընկերություններ և ռադիո՝ Ռուսթավի-2-ը հատուկ ռեպորտաժ էր պատրաստել այդ թեմայով: Վրացի փիլիսոփա և քաղաքացիական ակտիվիստ Գեորգի Մայսուրաձեն «Армянофобия» հոդվածն է տպագրել, որտեղ նշում է, որ Վրաստանում հայերի նկատմամբ ատելությունը քսենոֆոբիայի ամենատարածված ձևն է, փոխանցում է "Ноев ковчег"-ը:

Վրաստանում արևմտամետ լիբերալներն ավելի հանդուրժող են այս հարցում, քան մյուսները: Ամենաշատը հայաֆոբ են ուղղափառ եկեղեցու հետևորնդերն ու ռուսամետ հայացքներ ունեցող քաղաքացիները: Դա երևի թե բացատրվում է վրացական և հայ եկեղեցիների միջև հակասություններով, երբ վրաց եկեղեցին Հայ առաքելական եկեղեցուն համարում էր հերետիկոս: Բացի այդ, Վրաստանում նախանձով են նայում Հայաստանին, որը կարողացել է լավ հարաբերություններ կառուցել ՌԴ-ի հետ, իսկ Վրաստանին դա չի հաջողվել:

Չի կարելի ասել, որ Վրաստանի պաշտոնական իշխանությունները բացեիբաց աջակցում են երկրում հակահայկական տրամադրությունների աճին: Սակայն այսօրվա իշխանությունները սերտացնում են կապերը պահպանողական շրջանակների և եկեղեցու հետ, հետևաբանր անկախ իրենցից հրահրում են հակահայկական տրամադրություններ երկրում:

Պաշտոնական Թբիլիսին, որպես կանոն, միջազգային կառույցներում ՀՀ-ի հակառակ դիրքորոշումն է որդեգրում և համապատասխան ձևով էլ քվեարկում է: Այստեղ աշխատում է նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված սերտ կապերը: Վրաստանն այժմ երկաթգիծ է կառուցում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, նրանց հետ մասնակցում է նաև մի շարք էներգետիկ ծրագրերում:

Վրաստանն Ադրբեջանի հետ համագործակցությունը դիտարկում է նաև տարածքային ամբողջականության դիտանկյունից: Վրացական պատվիրակությունները միջազգային հարթակներում քվեարկում են անջատողականության դեմ: Ինչ վերաբերվում է Վրաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակին, ապա այստեղ նկատվում է բարեփոխումների դանդաղում և անորոշություն: Արտահանումը նվազել է, լարին շարունակում է արժեզրկվել:

Այս ֆոնին իշխանություններին կարող է ձեռնտու լինել հասակարության բացասական էներգիան ուղղել դեպի այլ հուն, որպեսզի շեղի կառավարության նկատմամբ քննադատություններից: Թշնամիները փնտրելը հետագայում կարող է ձախողումների բերել և հանգեցնել երկրի մեկուսացման: