24.11.2024
«Այո»-ի բրենդավորման մրցանակի 3 մլն դրամը կբաշխվի 3 անձի միջև (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփված 4 մարդկանց մոտ վարակը չի հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփված 4 մարդկանց մոտ վարակը չի հայտնաբերվել: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նա հայտնում է, որ քիչ առաջ խոսել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանա կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում:


"Վրաց նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ:


Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանում 1 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս", - նշել է նա:


VERELQ-ը հայտնել էր, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը: